Գաղտնիության և cookies-ի քաղաքականություն
Վերջին թարմացում՝ 14 օգոստոսի 2026թ.
Ընդհանուր դրույթներ
Այս քաղաքականությունը սահմանում է, թե ինչպես է «ՀԻ ՖԻՆ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Hi Fin կամ Մենք) հավաքում, մշակում և պահպանում ձեր անձնական տվյալները https://www.hifin.am կայքից օգտվելիս։ Մենք հարգում ենք ձեր գաղտնիությունը և տվյալների մշակումը կազմակերպում ենք գործող օրենսդրության և տվյալների պաշտպանության սկզբունքների համաձայն։ Hi Fin-ը երբեք չի վաճառում ձեր անձնական տվյալները երրորդ անձանց։
Ինչ տվյալներ կարող ենք հավաքել
Մենք կարող ենք հավաքել երկու տեսակի տվյալներ՝ ձեր կողմից անմիջապես տրամադրված (օրինակ՝ կապի ձևը լրացնելիս) և ավտոմատ կերպով հավաքվող (օրինակ՝ կայքի այցելությունների վիճակագրություն վերլուծական գործիքների միջոցով)։
Ինչ նպատակով ենք օգտագործում տվյալները
Հավաքված տվյալներն օգտագործվում են կայքի աշխատանքը բարելավելու, ձեր հարցումներին պատասխանելու, օգտատերերի վարքագիծը վերլուծելու և մեր մարքեթինգային արշավների արդյունավետությունը չափելու նպատակով։
Կապի ձևի միջոցով փոխանցվող տվյալներ
Երբ դուք լրացնում եք մեր կայքի կապի ձևը (contact form), փոխանցվող տվյալները կարող են ներառել ձեր անունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը (email), ընկերության անվանումը և հաղորդագրության բովանդակությունը։ Այս տվյալները փոխանցվում են մեր ընկերությանը, այդ թվում՝ server-side Telegram ծանուցման միջոցով, և օգտագործվում են բացառապես ձեր հարցմանը արձագանքելու նպատակով։
Վերլուծական և գովազդային գործիքներ
Մեր կայքն օգտագործում է վերլուծական և գովազդային գործիքներ՝ այցելուների փորձը բարելավելու համար։
Google Analytics և Google Tag Manager
Մենք օգտագործում ենք Google Tag Manager և Google Analytics 4 (GA4) գործիքները՝ հասկանալու համար կայքի տրաֆիկը և օգտատերերի փոխազդեցությունները (interactions) մեր կայքի հետ։ Այս տվյալներն օգնում են մեզ բարելավել կայքի որակը և բովանդակությունը։
Meta Pixel և Advanced Matching
Մենք կիրառում ենք Meta Pixel (ID: 1067819042462400)՝ գովազդների արդյունավետությունը չափելու, թիրախային լսարաններ ստեղծելու և գովազդային արշավները բարելավելու համար։ Նաև կարող ենք օգտագործել Meta Advanced Matching ֆունկցիան, որը կարող է մշակել և անվտանգ կերպով (hashed տարբերակով) փոխանցել կոնտակտային տվյալներ (օրինակ՝ էլ. փոստը, հեռախոսահամարը կամ անունը): Թեև hashing-ը նվազեցնում է տվյալների բացահայտման ռիսկը և ապահովում է լրացուցիչ անվտանգություն, այն չի նշանակում, որ տվյալները լիովին անանուն են: Այս գործընթացն օգտագործվում է գովազդի ճշգրտությունը բարձրացնելու նպատակով։
Cookies
Մեր կայքն օգտագործում է cookies (փոքր տեքստային ֆայլեր), որոնք պահպանվում են ձեր սարքում։ Դրանք կարող են օգտագործվել կայքի բնականոն աշխատանքի ապահովման, ինչպես նաև վերլուծական և գովազդային նպատակների համար։ Դուք կարող եք կառավարել կամ անջատել cookies-ը ձեր բրաուզերի կարգավորումներից։
Երրորդ կողմերի ծառայություններ
Մենք կարող ենք օգտագործել երրորդ կողմերի ծառայություններ (ինչպես օրինակ Google-ը կամ Meta-ն), որոնք ևս կարող են հավաքել տվյալներ ձեր այցելության մասին իրենց սեփական գաղտնիության քաղաքականությունների համաձայն։
Տվյալների պահպանում
Մենք պահպանում ենք ձեր անձնական տվյալները միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է դրանց հավաքման նպատակներն իրագործելու համար, կամ օրենսդրությամբ պահանջվող ժամկետներով։
Օգտատիրոջ իրավունքներ
Դուք իրավունք ունեք պահանջել տեղեկատվություն այն մասին, թե ինչ տվյալներ ենք մենք պահպանում ձեր մասին, ինչպես նաև պահանջել ուղղել կամ ջնջել դրանք, եթե դա չի հակասում գործող օրենսդրությանը։
Կապ մեզ հետ
Այս քաղաքականության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապվել մեզ հետ՝
- Ընկերություն՝ «ՀԻ ՖԻՆ» ՍՊԸ / HI FIN LLC
- Էլ. փոստ՝ contact@hifin.am
- Հեռախոս՝ +374 91 15 90 10