Ֆինանսական վերահսկողություն

Ցրված ֆինանսական իրականությունը՝
կառավարելի բիզնես վերահսկողություն

Հաշվապահությունից մինչև CFO աջակցություն՝ Hi Fin-ը ձեր ֆինանսական տվյալները բերում է մեկ վերահսկվող միջավայր, որտեղ ղեկավարը տեսնում է ամբողջ պատկերը և որոշում կայացնում ժամանակին։

01Հաշվապահություն
02Ֆինանսական կառավարում
03CFO աջակցություն
04Ֆինանսական համակարգ

Երբ միայն հաշվապահությունը բավարար չէ

Տվյալները ցրված են տարբեր աղբյուրներում

Excel ֆայլերը, բանկային քաղվածքներն ու հաշվապահական տվյալները հաճախ մնում են տարբեր աղբյուրներում՝ առանց մեկ միասնական պատկերի։

Ֆինանսական պատկերը ամբողջական չէ

Ղեկավարը չի տեսնում դրամական հոսքերը, պարտավորությունները, սպասվող մուտքերն ու ռիսկերը մեկ ամբողջական ֆինանսական պատկերի մեջ։

Որոշումները հաճախ ուշանում են

Առանց ամբողջական պատկերի դժվար է ժամանակին նկատել շեղումները, գնահատել իրավիճակը և կայացնել հիմնավորված կառավարչական որոշումներ։

Ինչպես ենք կառուցում ֆինանսական վերահսկողությունը

01

Հաշվապահություն

Կարգավորում ենք հաշվապահական, հարկային և փաստաթղթային գործընթացները՝ ապահովելով ճշգրիտ ու ժամանակին հաշվառում։

02

Ֆինանսական կառավարում

Կառավարում ենք դրամական հոսքերը, բյուջեն, պարտավորություններն ու ֆինանսական արդյունքները՝ ստեղծելով ամբողջական կառավարչական պատկեր։

03

CFO աջակցություն

Աջակցում ենք ֆինանսական որոշումների, պլանավորման և զարգացման հարցերում՝ ղեկավարությանը տալով հստակ հիմք առաջ շարժվելու համար։

Ճիշտ հաշվապահությունը՝ ֆինանսական կառավարման հիմք

Կարգավորում ենք հաշվապահական, հարկային և փաստաթղթային գործընթացները՝ ապահովելով ճշգրիտ հաշվառում և վստահելի տվյալների հիմք ֆինանսական կառավարման համար։

Հաշվապահական և հարկային հաշվառում
Փաստաթղթերի և գործարքների վերահսկում
Վստահելի տվյալներ՝ ֆինանսական կառավարման համար

Ընտրեք ֆինանսական կառավարման մակարդակը

Ներառվում է
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿ

Ֆինանսական կառավարում

Ամսական ֆինանսական վերահսկողություն՝ դրամական հոսքերը, բյուջեն և պարտավորությունները վերահսկելու համար։

  • Դրամական հոսքերի վերահսկում
  • Բյուջեի և փաստացի արդյունքների համադրում
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում
ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՄԱԿԱՐԴԱԿ

CFO աջակցություն

Ամսական CFO աջակցություն՝ ֆինանսական պատկերը խորությամբ գնահատելու և ղեկավար որոշումները հիմնավորելու համար։

  • Խորքային ֆինանսական վերլուծություն
  • Շեղումների և ռիսկերի գնահատում
  • Ղեկավար որոշումների ֆինանսական հիմնավորում

Փակ ֆինանսական հարթակ

Hi Fin-ի ծառայության անբաժանելի մասը։ Մեկ տեղում տեսեք ֆինանսական տվյալները, հաշվետվությունները, փոխանցումները և ընթացիկ գործընթացները՝ պաշտպանված և կառուցվածքային միջավայրում։

Ֆինանս.հայ
Վահանակ
Առաջադրանքներ
Օգտատերեր
Փոխանցումներ
Վերլուծություն
Հիմնադիրներ
Հաշվետվություններ
AI Օգնական
Օգնություն
Ֆինանսական Վերլուծություն

Օրինակ ՍՊԸՀՎՀՀ 00000000

Փոխանցումների քանակԸնդհանուր գրառումներ
614
Ժամանակահատված01.01.2023 — 31.12.2025
36ամիս
Մուտքեր
391,438,945դրամ
Ելքեր
369,394,049դրամ
Մնացորդ
22,044,896դրամ
Եկամուտներ
340,424,145դրամ
ԾԱԽՍԵՐ
366,379,249դրամ
ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹ
-25,955,104դրամ

Լիկվիդայնության ամսական դինամիկա

Գրաֆիկում պատկերված են ընթացիկ և նախորդող ժամանակահատվածները

Մուտքեր
Ելքեր

TOP 3 ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ

1.մեծածախ
234 773 24069%
2.ֆիրմային խանութ
45 564 24013%
3.մանրածախ
31 276 5009%

TOP 3 ԾԱԽՍԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ

1.հումք նյութեր
145 098 85440%
2.աշխատավարձ
58 660 00016%
3.ծառայություն
57 460 00016%

Ֆինանսական առողջություն

35/100

Ֆինանսական ցուցանիշները լավ վիճակում են, ռիսկերը՝ բացարձակ կառավարելի:

Ֆինանսական տվյալները՝ փակ և վերահսկվող միջավայրում

Հանրային գրանցում չկա

Համակարգ մուտք են գործում միայն Hi Fin-ի կողմից հաստատված և մուտքի իրավունք ստացած օգտատերերը։

Տվյալները մեկուսացված են

Յուրաքանչյուր ընկերության տվյալները պահվում են առանձին և հասանելի են միայն համապատասխան օգտատերերին։

Հասանելիությունը սահմանվում է ըստ դերի

Յուրաքանչյուր օգտատեր տեսնում է միայն իր դերին և լիազորություններին համապատասխան բաժիններն ու տվյալները։

Ինչպես ենք սկսում համագործակցությունը

Սկսում ենք ներկա վիճակի գնահատումից և փուլ առ փուլ կառուցում ձեր բիզնեսին համապատասխան ֆինանսական կառավարման համակարգը։

01

Գնահատում ենք ներկա վիճակը

Ուսումնասիրում ենք հաշվապահական ու ֆինանսական գործընթացները՝ բացահայտելով առկա վիճակն ու բացերը։

02

Կարգավորում ենք տվյալների հոսքը

Սահմանում ենք անհրաժեշտ տվյալները, դրանց աղբյուրներն ու մեկ համակարգում հավաքման կարգը։

03

Ձևավորում ենք հաշվետվությունները

Կառուցում ենք ղեկավարին անհրաժեշտ հաշվետվություններն ու հիմնական ֆինանսական ցուցանիշները։

04

Սկսում ենք ամսական վերահսկումը

Ամսական վերահսկում ենք արդյունքները, գնահատում շեղումները և անհրաժեշտության դեպքում ճշգրտում աշխատանքը։

Ցանկանո՞ւմ եք հասկանալ ձեր ընկերության իրական ֆինանսական վիճակը

Սկսենք կարճ քննարկումից՝ հասկանալու համար, թե ձեր բիզնեսին ինչ մակարդակի հաշվապահական, ֆինանսական կամ CFO աջակցություն է անհրաժեշտ։

Առաջին քայլը՝ արագ և պարզ քննարկում

Օգտագործում ենք cookies՝ կայքի աշխատանքի, վերլուծության և գովազդի համար։

Մանրամասն