ՀԴՄ կտրոնների ներբեռնում և վերլուծություն
HDM Downloader-ը ներբեռնում է ՀԴՄ կտրոնները ՊԵԿ Էլեկտրոնային համակարգից, իսկ Hi Fin App-ը դրանք կոմպլեկտավորում է և դարձնում վերահսկելի տվյալներ։
Հարկային համակարգ
Մուտք
HDM Downloader
Ներբեռնում
Excel կտրոններ
Ֆայլեր
Hi Fin App
Կոմպլեկտ
Ամփոփ տվյալներ
Վերահսկում
Հարկային համակարգ
Մուտք
HDM Downloader
Ներբեռնում
Excel կտրոններ
Ֆայլեր
Hi Fin App
Կոմպլեկտ
Ամփոփ տվյալներ
Վերահսկում
Ինչ խնդիր է լուծում այս համակարգը
Քանի որ ՊԵԿ Էլեկտրոնային համակարգում բոլոր ՀԴՄ կտրոնները մեկ հպումով ներբեռնման հնարավորություն չկա, ապա ՀԴՄ կտրոնների հետ աշխատանքը դառնում է շատ ժամանակատար, կտրոնները պետք է հերթով բացել, ներբեռնել, հավաքել, ստուգել և հետո միայն օգտագործել հաշվապահական վերլուծության համար։
Ձեռքով ներբեռնում
Մեծ քանակի կտրոնների հերթական բացումը և ներբեռնումը շատ ժամանակատար է։
Անկազմակերպ Excel ֆայլեր
Ներբեռնված ֆայլերը շատ են, հետևաբար դժվար են վերահսկվում։
Ամսվա վերջի բարդ ամփոփում
Տվյալները պետք է հավաքել, համադրել և նոր միայն դարձնել օգտագործելի հաշվետվության համար։
Վերահսկման կարիք
Պետք է տեսնել՝ ինչն է ներբեռնվել, ինչն է բացակայում և ինչն է անհասանելի։
Ինչպես է աշխատում համակարգը
Մուտք հարկային համակարգ
Օգտատերը մուտք է գործում հարկային համակարգ իր հասանելիությամբ։
Կտրոնների ներբեռնում
HDM Downloader-ը ավտոմատ հերթով ներբեռնում է ՀԴՄ կտրոնների Excel ֆայլերը։
Ֆայլերի կոմպլեկտավորում
Hi Fin App-ը կոմպլեկտավորում է ներբեռնված ֆայլերը մեկ միջավայրում։
Ամփոփ վերլուծություն
Ծրագիրը ցույց է տալիս ամփոփ պատկեր, ըստ վաճառքների։
Մուտք հարկային համակարգ
Օգտատերը մուտք է գործում հարկային համակարգ իր հասանելիությամբ։
Կտրոնների ներբեռնում
HDM Downloader-ը ավտոմատ հերթով ներբեռնում է ՀԴՄ կտրոնների Excel ֆայլերը։
Ֆայլերի կոմպլեկտավորում
Hi Fin App-ը կոմպլեկտավորում է ներբեռնված ֆայլերը մեկ միջավայրում։
Ամփոփ վերլուծություն
Ծրագիրը ցույց է տալիս ամփոփ պատկեր, ըստ վաճառքների։
HDM Downloader-ի դերը
HDM Downloader-ը Google Chrome-ի համար նախատեսված գործիք է, որը ՊԵԿ Էլեկտրոնային համակարգի ՀԴՄ կտրոնների էջից ավտոմատ ներբեռնում է կտրոնների Excel ֆայլերը։
- Կտրոնների հերթական ներբեռնում
- Էջերով ավտոմատ անցում
- Ներբեռնվածների վերահսկում
- Ձախողվածների վերահսկում
- Անհասանելի կտրոնների առանձնացում
- Դիագնոստիկա՝ ստուգման և վերահսկման համար
Գործիքը չի փոփոխում հարկային համակարգի տվյալները և չի կատարում գործողություններ օգտատիրոջ անունից՝ բացի ներբեռնման գործընթացի ավտոմատացումից։
ՀԴՄ կտրոնների ավտոմատ ներբեռնում
0 / 0
Բացեք ՀԴՄ-ի կտրվածքով էջը
Hi Fin App
ՀԴՄ կտրոնների կառավարում
Excel ֆայլեր
Ներբեռնված կտրոններ
Կոմպլեկտավորում
Ֆայլերի հավաքում
Ամփոփ պատկեր
Ամսական ամփոփ
Վերահսկում
Ամբողջականություն
Hi Fin App-ի դերը
Hi Fin App-ը այս լուծման երկրորդ կարևոր փուլն է․ այն նախատեսված է HDM Downloader-ով ներբեռնված ՀԴՄ կտրոնների Excel ֆայլերը հավաքելու, կոմպլեկտավորելու և ամփոփ տվյալներ ստանալու համար։
Օգտատերը ոչ թե պարզապես ստանում է բազմաթիվ Excel ֆայլեր, այլ դրանցից ստանում է ամփոփ և վերահսկելի տվյալներ։
- Ներբեռնված Excel կտրոնների հավաքում մեկ միջավայրում
- Կտրոնների կոմպլեկտավորում
- Տվյալների ստուգում և դասավորում
- Ամսական ամփոփ պատկեր
- Ընդհանուր գումարների և ցուցանիշների դիտում
- Ներբեռնման ամբողջականության վերահսկում
Մեկ գործընթաց՝ ներբեռնումից մինչև վերահսկում
HDM Downloader-ը լուծում է ներբեռնման մեխանիկական աշխատանքը, իսկ Hi Fin App-ը՝ հավաքման, կոմպլեկտավորման և ամփոփման փուլը։ Միասին դրանք դարձնում են ՀԴՄ կտրոնների աշխատանքը վերահսկելի գործընթաց։
Ավելի քիչ ձեռքի աշխատանք
Կրճատվում է կտրոնների հերթով ներբեռնելու և ֆայլերը ձեռքով հավաքելու ժամանակը։
Ավելի վերահսկելի գործընթաց
Տեսանելի է դառնում՝ ինչ ֆայլեր են ներբեռնվել, ինչն է պետք ստուգել և ինչն է բացակայում։
Ամփոփ պատկեր
Excel ֆայլերի կուտակումը վերածվում է օգտագործելի և վերահսկվող տվյալների։
Լիցենզիա և տեղադրում
- 1 լիցենզիա - 1 համակարգիչՍպասարկեք անսահմանափակ թվով ընկերություններ մեկ համակարգչից՝ առանց հավելյալ վճարի։
- Անվճար հեռակա տեղադրումՄեր մասնագետներն արագ կտեղադրեն և կկարգավորեն ծրագիրը Ձեր փոխարեն։
- Անխափան ինտեգրացիաԼիարժեք համատեղելիություն և ավտոմատացում Chrome-ի ու Hi Fin App-ի միջև։
ԱԱՀ-ն ներառյալ
Ում համար է լուծումը
Լուծումը հարմար է այն բիզնեսների և հաշվապահական թիմերի համար, որոնք աշխատում են մեծ քանակի ՀԴՄ կտրոնների հետ և ցանկանում են նվազեցնել ձեռքի աշխատանքը։
Հաշվապահական գրասենյակներ
Մի քանի ընկերության ՀԴՄ տվյալները կառավարող հաշվապահներ և թիմեր։
Խանութներ և մանրածախ բիզնեսներ
Ամենամյա կամ ամսական մեծ քանակի ՀԴՄ կտրոնների հետ աշխատող բիզնեսներ։
Ֆինանսական վերահսկողություն
Ֆինանսական վերահսկողություն իրականացնող թիմեր, որոնք կարիք ունեն ամփոփ, ստուգված տվյալների։
Մեծ ծավալի ՀԴՄ մշակում
Բիզնեսներ, որոնք ամսական մեծ քանակի ՀԴՄ կտրոններ են մշակում և ձեռքով ներբեռնումն ու հավաքումը ժամանակատար է։
Ցանկանու՞մ եք ավտոմատացնել ՀԴՄ կտրոնների ներբեռնումն ու ամփոփումը
Կապ հաստատեք մեզ հետ, և մենք կքննարկենք՝ ինչպես կարող է լուծումը տեղադրվել և կիրառվել ձեր աշխատանքային միջավայրում։