Տեսեք ձեր բիզնեսի իրական ֆինանսական պատկերը՝ առանց ցրված Excel-ների

Ֆինանսական կառավարումը միավորում է դրամական հոսքերը, ծախսերը, պարտավորությունները և ֆինանսական արդյունքները մեկ վերահսկվող միջավայրում՝ տալով ղեկավարին ամբողջական ու հասկանալի պատկեր։

ԽՆԴԻՐՆԵՐ

Երբ թվերը կան, բայց ֆինանսական պատկերը պարզ չէ

Տվյալները կան, բայց որոշման հիմք չեն դառնում

Բանկային քաղվածքները, Excel-ները և հաշվապահական տվյալները առանձին են և չեն տալիս ամբողջական ֆինանսական պատկեր։

Cash flow-ը կանխատեսելի չէ

Չկա հստակ պատկեր՝ ինչ մուտքեր ու ելքեր են սպասվում և արդյոք դրամական միջոցները բավարար են։

Ծախսերի աճը չի բացատրվում

Ծախսերը տեսանելի են, բայց պարզ չէ՝ որ ուղղություններն են աճում, ինչն է փոխվել և որտեղ է շեղումը։

Հաշվետվությունները չեն աջակցում որոշումներին

Թվերը կան, բայց չեն ցույց տալիս՝ ինչ է կատարվում բիզնեսում և որտեղ է անհրաժեշտ ղեկավարի ուշադրությունը։

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ինչ է ներառում ֆինանսական կառավարումը

Դրամական հոսքերի վերահսկում

Վերահսկում ենք մուտքերն ու ելքերը, առաջիկա վճարումները և դրամական միջոցների հասանելիությունը։

Եկամուտների և ծախսերի վերլուծություն

Տեսնում ենք՝ որտեղից են ձևավորվում եկամուտները, ուր են ուղղվում ծախսերը և ինչն է ազդում արդյունքի վրա։

Կառավարչական հաշվետվություններ

Պատրաստում ենք ղեկավարի համար հաշվետվություններ՝ հիմնական ցուցանիշներով և ուշադրության կետերով։

Հիմնադիրների ներդրումների վերահսկում

Վերահսկում ենք հիմնադիրների ներդրումները և ընկերության հետ կապված փոխհաշվարկները։

ԱՄՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ

Ինչ եք ստանում ամեն ամիս

01

Ամսական ֆինանսական ամփոփում

Եկամուտների, ծախսերի և հիմնական ֆինանսական ցուցանիշների ընդհանուր պատկերը։

02

Դրամական հոսքերի պատկեր

Առկա միջոցները, սպասվող մուտքերն ու առաջիկա վճարումները։

03

Եկամուտների և ծախսերի վերլուծություն

Որտեղից են ձևավորվում եկամուտները և ուր են ուղղվում ծախսերը։

04

Պարտքերի և պարտավորությունների վիճակ

Դեբիտորական, կրեդիտորական և առաջիկա ֆինանսական պարտավորությունների պատկերը։

05

Կառավարչական հաշվետվություններ

Ղեկավարի համար հավաքված ամսական ֆինանսական տվյալներն ու հիմնական ցուցանիշները։

06

Շեղումներ և ուշադրության կետեր

Ամսվա ընթացքում նկատված հիմնական փոփոխություններն ու ֆինանսական ռիսկի կետերը։

ՀԱՋՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿ

Երբ ֆինանսական վերահսկողությունից ավելին է անհրաժեշտ

Եթե պետք է ոչ միայն տեսնել ֆինանսական պատկերը, այլ նաև գնահատել տարբերակներն ու որոշումների ազդեցությունը, հաջորդ մակարդակը CFO աջակցությունն է։

Խորքային ֆինանսական վերլուծություն
Սցենարների և ռիսկերի գնահատում
Ղեկավար որոշումների ֆինանսական աջակցություն
Վահանակ Cash flow Կառավարչական հաշվետվություններՓակ հասանելիություն
ՓԱԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Ֆինանսական կառավարումը՝մեկ փակ համակարգում

Hi Fin-ի փակ համակարգում ձեր ֆինանսական տվյալները, հաշվետվություններն ու հիմնական ցուցանիշները հավաքվում են մեկ միջավայրում՝ ամսական վերահսկողությունն ու վերլուծությունը հստակ և հասանելի պահելու համար։

Ցանկանո՞ւմ եք տեսնել ձեր բիզնեսի իրական ֆինանսական պատկերը

Սկսենք կարճ քննարկումից՝ հասկանալու, թե ձեր բիզնեսին ինչ ֆինանսական վերահսկողություն, հաշվետվություններ և ամսական վերլուծություն է անհրաժեշտ։

Օգտագործում ենք cookies՝ կայքի աշխատանքի, վերլուծության և գովազդի համար։

Մանրամասն